Դեկտեմբեր 05, 2021 17:55 Asia/Tehran
  • Թուրքական պաշտպանական արդյունաբերությունն արտահանել է 228 միավոր տեխնիկա դեպի 170 երկրներ

Թուրքական պաշտպանական արդյունաբերությունն արտահանել է 228 միավոր տեխնիկա դեպի 170 երկրներ, հայտարարել է Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Նրա խոսքով՝ ներկայում ոլորտում կա ավելի քան 750 նախագիծ: «Այդ նախագծերի շուրջ կեսը մեկնարկել է վերջին 5 տարիների ընթացքում»: «Երբ իրագործվել էին պաշտպանական նախագծերը 5,5 միլիարդ դոլար բյուջեով, ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 60 միլիարդ դոլար»,-մեջբերում է Daily Sabah-ը:

Թուրքիան ձգտել է ընդլայնել իր ներքին պաշտպանական արդյունաբերությունն արտահանման գործարքների հաշվին, ընդ որում՝ տեղական արտադրության անօդաչուները հատկապես տարածված էին օտարերկրյա գնորդների շրջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է երկիրը դարձնել մարտական դրոնների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար:

Վերջին տարիներին ոլորտը նաեւ ստեղծել է ՀՕՊ համակարգեր, ռազմական եւ հետազոտական նավեր ու ուղղաթիռներ:

news.am

Պիտակ