Դեկտեմբեր 05, 2021 17:59 Asia/Tehran
  • Իրաքի հարավում հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի  լոգիստիկ ավտոշարասյունը

Իրաքյան լրատվական աղբյուրները հաղորդում են, որ երկրի հարավում հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի լոգիստիկ ավտոշարասյունը:

 Shafaq News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի բանակի լոգիստիկ ավտոշարասյունը, կիրակի օրը Ալ-Դիվանիա նահանգում հարձակման է ենթարկվել: Հարձակմեն հետևանքով զոհեր չկան: Վնասվել է  ավտոշարասյան մեքենաներից միայն մեկը։

Վերջին ամիսներին Իրաքի տարբեր ռազմակայաններում տեղակայված ամերիկյան զորքերին օժանդակ սարքավորումներ տեղափոխող ավտոշարասյունները բազմիցս ենթարկվում են հարձակման՝ ճամփեզրին տեղադրված  ռումբերի միջոցով:

Իրաքից օտարերկրյա զորքերին հեռացնելու այդ երկրի խորհրդարանի որոշումից և կառավարության կողմից դրա իրականացման հարցում հապաղումից հետո, ԱՄՆ-ի կոալիցիայի աջակցության ավտոշարասյունները շաբաթը մի քանի և նույնիսկ օրը մի քանի անգամ հարձակման են ճամփեզրին տեղադրված  ռումբերի միջոցով: