Դեկտեմբեր 05, 2021 18:20 Asia/Tehran
  • Լիբանանի նախագահն աջակցում է «Հեզբոլլահ»-ին

Լիբանանի նախագահն ընդգծել է, որ «Հեզբոլլահը» միշտ հավատարիմ է եղել այն ամենին, ինչ իրենից խնդրել են:

Կատարի Al-Sharq թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն պնդումներին, թե Հեզբոլլահը մեծ խոչընդոտ է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների հարաբերություններում, Լիբանանի նախագահ Միշել Աունը  ասել է.«Իրականում, իրավիճակը Լիբանանում ներքին կայունության կարիք ունի, և  «Հեզբոլլահը» միշտ հավատարիմ է եղել այն ամենին, ինչ իրենից խնդրել են»:

Լիբանանի նախագահն ասել է, որ այդ երկիրն ազդված է տարածաշրջանի և արաբական երկրների իրադարձություններից։ Լիբանանում բոլոր կողմերի դեմ արտաքին ճնշում կա, և դա միայն այդ երկրին չի վերաբերում: Տարածաշրջանի երկրների մեծ մասը գտնվում է արտաքին ճնշման տակ: