Դեկտեմբեր 08, 2021 20:24 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը քննարկեց Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի հետ համատեղ «Փոխգործակցությու

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զինված ուժերի Գլխավոր շտաբները դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի Զինվորական կոմիտեի (ԶԿ) նիստում սահմանել են կոալիցիոն ռազմական շինարարության գերակայությունները, հաղորդել Է Զինվորական կոմիտեի նախագահ, ՌԴ-ի զնված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կայացավ կարծիքների հանգամանալից փոխանակություն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության շուրջը: ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների կողմից հավաստվեց ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնլիքների բնույթի միասնական ըմբռնումը: Պայմանավորվեցինք համակարգել դրանց չեզոքացման համատեղ գործողությունները եւ կատարելագործել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը»,- ասել Է Գերասիմովը՝ ամփոփելով նիստի արդյունքները, որը, նրա գնահատմամբ, անցել Է կառուցողական ոգով:«Քննարկվեցին ռազմական ոլորտում ՀԱՊԿ-ի գործունեության գերակա ուղղությունները հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում: Տրվեցին դրանց իրականացման հաձնարարություններ»,- հայտնել Է Գերասիմովը՝ նաեւ հավելելով, որ սահմանվել Է «Միավորված ազգերի կազմակարպության խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ներգրավման, այդ թվում խաղաղապահ գործողությունների մասնակցության համար զինվորական դիտորդների եւ շտաբների սպաների պատրաստման» աշխատանքի կարգը:«Քննարկեցինք ՀԱՊԿ-ի Օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն- 2021» վարժանքների անցկացման արդյունքները: Ընդունվեցին կազմակերպության կոլեկտիվ ուժերի այդ բաղադրիչի արդյունավետ կառավարման բարձրացման որոշումներ»,- ասել Է Գերասիմովը:Նաեւ նիստում հավանություն Է տրվել Միխայլովսկայա ռազմական հրետանային ակադեմիայի գործունեությանը՝ որպես հրթիռային զորքերի եւ հետանու մասնագիտությունների գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային կազմակերպության գործունեությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Պիտակ