Հունվար 14, 2022 18:19 Asia/Tehran
  • Եմենի արտգործնախարար. Իրանի ներկայացրած ծրագիրը ճգնաժամի կարգավորման բանալին է

Եմենի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ներկայացրած ծրագիրը Եմենի ճգնաժամի կարգավորման բանալին է:

Եմենի ԱԳ նախարար Հիշամ Շարաֆը հինգշաբթի օրը հայտարարել է. «Իրանը ներկայացրել է Եմենի ճգնաժամի կարգավորման ծրագիր Հանրապետությունը ներկայացրել է մի ծրագիր, որը բոլոր պատերազմող կողմերը փորձում են մոռանալ»։

Շարաֆը հավելել է, որ ծրագիրը վերաբերվում է Եմենի դեմ պատերազմին և պատժամիջոցներին, բանակցելու և իրավիճակի կարգավորման մեխանիզմին, և որ իրանական ծրագրի մասնակի վերանայումը կամ փոփոխումը Եմենի ճգնաժամի կարգավորման բանալին է, և որ բոլորը պետք է այն հիմա հաշվի առնեն:

Անդրադառնալով սաուդա-էմիրաթական կոալիցիայի ագրեսիային, նա նշել է. «Սաուդյան Արաբիան հարձակման համար արդարացում է փնտրում, բայց մենք պետք է նրանց ասենք, որ  ագրեսիայով չեն հաղթի Եմենի ժողովրդին և պետք է  նրանց հետ խպոսեն խաղաղության լեզվով»: