Հունվար 15, 2022 10:43 Asia/Tehran
  • Սիոնիստ երիտասարդները չեն ցանկանում ծառայել մարտական ստորաբաժանումներում

Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները հայտարարել են, որ օկուպացված տարածքների երիտասարդները չեն ցանկանում միանալ մարտական ​​ստորաբաժանումներին։

Իսրայելի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Ավիո Կուխավին քննադատել է մարտական ​​ստորաբաժանումներում ծառայելու երիտասարդների դժկամությունը:

նա նշել է, որ  դա կնվազեցնի ռեժիմի բանակի պատրաստվածությունը պատերազմին և բացեր կառաջացնի մարտական առաջադրանքների իրականացման հարցում:  

Ըստ այս հաղորդման, մեծ թվով սիոնիստ զինվորներ, ովքեր պետք է ավարտեն իրենց զինվորական ծառայությունը, նախընտրում են այն անցկացնել ոչ թե մարտական, այլ՝ տեխնոլոգիական ստորաբաժանումներում։

Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի կոալիցիոն կառավարության աշխատանքից մի քանի ամիս անց, հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները հիասթափված են նախարարների կաբինետից:

Պիտակ