Սիոնիստական ԶԼՄ-ներն ընդունում են, որ օկուպացված տարածքները պաշտպանված չեն Եմենի հրթիռներից
Հունվար 20, 2022 09:02 Asia/Tehran
ԱՄԷ-ի որոշ հատվածների դեմ Եմենի հրթիռային հարձակումից հետո, սիոնիստական լրատվամիջոցները խոստովանել են, որ հարձակման դեպքում գրավյալ տարածքները նույնպես պաշտպանված չեն Սանաայի հրթիռներից։
Չորեքշաբթի օրը սիոնսիտական ԶԼմ-ները հաղորդել են, որ օկուպացված Պաղեստինի Էյլաթ շրջանը պաշտպանված չէ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից արձակված հրթիռներից:
Երկուշաբթի օրը Եմենի բանակը, 1Եմենի փոթորիկ» գործողության ըթնացքում, հինգ բալիստիկ հրթիռներով և մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել է Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները, Աբու Դաբի Ալ-Մասֆա նավթավերամշակման գործարանը և ԱՄԷ-ի մի շարք այլ կարևոր և զգայուն վայրեր ու օբյեկտներ:
Հարձակումն իրականացվել է վերջերս Եմենի նկատմամբ ԱՄԷ-ի ագրեսիային ի պատասխան: