Հունվար 21, 2022 17:53 Asia/Tehran
  • Եմենում  բանտի ուղությամբ Սաուդյան կոալիցիայի հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են

Եմենի լրատվամիջոցները հաղորդում են, որ սաուդյան կործանիչները հարձակում են իրականացրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա նահանգի բանտի վրա:

Ալ Մասիրա լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ առավոտյան տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող բանտի ուղությամբ Սաուդյան կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:

Հաղորդագրության համաձայն՝ տուժածներին փլատակների տակից դուրս բերելու գործողությունը դեռ շարունակվում է, իսկ տուժածների թվի մասին ստույգ վիճակագրություն չկա։

Կալանավայրում հարձակման պահին եղել է մոտ 2500 մարդ: Փրկարարները ներկայումս փորձում են գտնել փրկվածներին:

Միաժամանակ, Եմենի ԶԼՄ-ները հինգշաբթի գիշեր հայտնել են, որ սաուդյան կործանիչները հարձակվել են Ալ-Հուդայդա (Արևմտյան Եմեն) նավահանգստի վրա:

Սաուդյան կոալիցիան պնդում էր, որ Ալ-Հուդայդա նավահանգիստը վտանգ է ներկայացնում նավատորմի համար, և որ նավահանգիստն օգտագործվում է զենքի մաքսանենգության համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio