Հունվար 21, 2022 18:23 Asia/Tehran
  • Թալիբան. Պատժամիջոցները նշանակում են Աֆղանստանի ժողովրդի  հավաքական պատիժ

«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի կենտրոնական բանկի ակտիվների արգելափակումը նշանակում է հավաքական պատիժ՝ աֆղանների համար:

Սերաջեդդին Հաղանին հայտարարել է.«Աֆղանստանում թալիբների  կառավարությունը չճանաչելու աշխարհի համառությունը և  ԱՄՆ-ի կողմից երկրի ակտիվների սառեցումը, հանգեղրել է  աֆղանցի ժողովրդի տառապանքին ու ցավին»:

«Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատարը,  հերքելով  «Հաղանի» խմբակցության հասցեին հնչեցված՝ ահաբեկչական լինելու մեղադրանքներն, ասել է. «Դրա նպատակը պառակտում արաջացնելն էր, որը ձախողեց»:

Թալիբների ժամանակավոր կառավարության ղեկավար մոլլա Մոհամմեդ Հասան Ախունդը Քաբուլում կայացած «Աֆղանստանի տնտեսություն» խորագրով հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ի կողմից երկրի  ակտիվների սառեցումը Աֆղանստանի տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառն է»:

ԱՄՆ-ն արգելափակել է Աֆղանստանի մոտ 10 միլիարդ դոլարի ակտիվները։

 

 

 

Պիտակ