Հունվար 25, 2022 11:18 Asia/Tehran
  • Բաշար ալ-Ջաֆարի. Սիրիայի ժողովուրդը տնտեսական ահաբեկչության է ենթարկվում

Դատապարտելով Սիրիայի դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը, Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, որ այդ երկրի ժողովուրդը ենթարկվում է տնտեսական ահաբեկչության:

Սիրիայի փոխարտգործնախարար Բաշար ալ-Ջաֆարին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդրադարձել է Սիրիայի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի կիրառած կոշտ պատժամիջոցներին, հավելելով, որ հարկադրական գործողությունները կվերածվեն տնտեսական ահաբեկչության՝ ուղղված Սիրիայի քաղաքացիների դեմ:

Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ այս հարկադրական միջոցները ուղղված են Սիրիայի քաղաքացիների կյանքի, առողջության, կրթության և զարգացման իրավունքին իր բոլոր ձևերով:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ը 2011 թվականից թիրախավորել են Սիրիան՝ ի պաշտպանություն ահաբեկիչների: