Սիոնիստական ռեժիմի համագործակցությունն Ադրբեջանի փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հետ
Ադրբեջանում քննարկվում է Իսրայել-Ադրբեջան Առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտի հետ:
«Ազար Թաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկությունների խորհրդի նախագահ Օրխան Մոհամմադովը Բաքվում հանդիպել է Իսրայել-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքս Կապլանի հետ։
Հանդիպման ընթացքում Օրխան Մոհամմադովը և Ալեքս Կապլանը կարևորել են փոքր և միջին բիզնեսի միջև հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսի կազմակերպության և Իսրայել-Ադրբեջան առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցությունը։
Հարկ է նշել, որ Սիոնիստական ռեժիմը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի Հանրապետության ռազմական, անվտանգության, մշակութային, լրատվամիջոցների, հեռահաղորդակցության, կապի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում և հանդիսանում է այդ երկրի զենքի առաջին վաճառողն ու նավթի առաջին գնորդը։ Վերջին տարիներին, օգտվելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի վիրավորների առկայությունից, ռեժիմն ավելի է ընդլայնել իր քաղցկեղային ազդեցությունը Ադրբեջանի առողջապահության ոլորտում։