Սիոնիստ կին զինվորականը վայրենաբար հարձակվել է պաղեստինցի աղջկա վրա
Հունվար 27, 2022 18:14 Asia/Tehran
Իսրայելցի կին զինվորականը Երուսաղեմ (Ղոդս) քաղաքում դաժանաբար ծեծի է ենթարկել պաղեստինցի աղջկան, նախքան նրան ձերբակալվելը։
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ օրերս սոցցանցերում հրապարակվել է մի տեսանյութ, որում իսրայելցի կին զինվորականը Երուսաղեմ քաղաքում նախքան պաղեստինցի աղջկան ձերբակալելը, վայրենաբար ծեծել է նրան:
Պաղեստինցի աղջիկը ցնցվել ու վախեցել է, սակայն իսրայելցի կինը վիրավորել և ապա ձերբակալել է նրան:
Տեսանյութը տարածել է մի իսրայելցի կին զինվորական:
Պաղեստինի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը հայտարարել է.«Սիոնիստական ռեժիմը 2021 թվականին ձերբակալել է 178 պաղեստինցիների, ինչը նախորդ տարվա համեմատ 32 տոկոսով աճել է»:
Ներկայումս մոտ 4600 պաղեստինցի գտնվում է Իսրայելի բանտերում: