Հունվար 27, 2022 18:25 Asia/Tehran
  • Սիրիայի խորհրդարան. Ալ-Հասաքայի բախումները ԱՄՆ-ի ծրագիրն է

Սիրիայի խորհրդարանի պաշտպանական խմբակցությունը Ալ-Հասաքա նահանգում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության շարունակման ծրագիր։

Երկուշաբթի օրը  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ,Ալ-Հասաքա քաղաքում, որը վերահսկվում է Սիրիայի քրդական դեմոկրատական ​​տարրերի (Ղասդ) կողմից մի քանի պայթյուններ իրականացնելուց հետո, հարձակվել են Ղոյրանի բանտի վրա և փորձել են այն իրենց  վերահսկողության տակ առնել։

Ալ-Մայադին ցանցի հաղորդմամբ՝ Սիրիայի խորհրդարանի պաշտպանական խմբակցությունը հինգշաբթի օրը որ հակադարձելով ԻԼԻՊ-ի ահաբեկիչների և Ղասդի զինյալների միջեւ Ալ-Հասաքա նահանգում տեղի ունեցած բախումներին հայտարարել է.«Ալ-Հասաքայի իրադարձությունները նախագծված ծրագիր է ԱՄՆ-ի կողմից  տարածաշրջանի օկուպացիան շարունակելու համար»:

Հայտարարության մեջ նշված է, որ Սիրիայում ԱՄՆ-ի  ռազմական ներկայությունը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1514 և 2625 բանաձևերը։