Բաղդադի օդանավակայանը հրթիռային հարձակման է ենթարկվել
Հունվար 28, 2022 18:22 Asia/Tehran
Բաղդադի միջազգային օդանավակայանն այսօր օդային հարձակման է ենթարկվել։
Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմինների աղբյուրին։
Հռթիռները վնասազերծվել են հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ։ Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարձակման արդյունքում վնասվել է կայանված ինքնաթիռը։
Անցյալ շաբաթ Բաղդադից հյուսիս-արևելք գտնվող Դիյալա նահանգում ԻՊ-ի իրականացրած հարձակման հետևանքով 11 իրաքցի զինվոր էր սպանվել։
2021 թվականին ահաբեկիչներն Իրաքում իրականացրել են շուրջ 250 տարբեր հարձակումներ, զոհվել է 387 մարդ, ավելի քան 500-ը վիրավորվել են։