Հունվար 29, 2022 10:46 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայն գրավել է Եմեն վառելիք տեղափոխող եմենական տանկերը

Եմենի ազգային նավթային ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան գրավել է Եմեն վառելիք տեղափոխող տանկերը:

Էսամ Յահյան ուրբաթ օրը հայտարարել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան գրավել է Eships Barracuda  նավը, որը 4022 տոննա դիզվառելիք էր տեղափոխում Եմենի ժողովրդի համար։

Ըստ այս հաղորդման՝ նավը պատկանում է Պարենի համաշխարհային ծրագրին և լիցենզավորված է  ՄԱԿ-ի կողմից։

Այս նավի գրավմամբ, Եմեն  վառելիք տեղափոխող գրավված նավերի թիվը հասավ 9-ի։

Սա առաջին անգամը չէ, որ կոալիցիան գրավում է Եմեն վառելիք, սննդամթերք և բժշկական սարքավորումներ տեղափոխող նավերը:

Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի շրջափակման պատճառով, Եմենում վերջին յոթ տարիներին առկա է վառելիքի, սննդի և բժշկական սարքավորումների լուրջ պակաս: