«Նեքբաթի օրվա» տարելիցին Սիոնիստ ավանաբնակները հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա
Իսրայելի զավթիչ ավանաբնակները Պաղեստինի օկուպացիայի՝ «Նեքբաթի օրվա» տարելիցին հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իսրայելցի տասնյակ օկուպանտ ավանաբնակները Սիոնիստական ռեժիմի ոստիկանության հովանու ներքո հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։ Ռաբբիներ՝ Իսահակ Բրինդը և Լիահու Վայբերը զավթիչ ավանաբնակների հետ միասն մտել են Ալ-Աղսա մզկիթ:
Սիոնիստական ռեժիմի մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել Ալ-Ղոդսի հին հատվածում և մզկիթի տարածքում՝ ավանաբնակների անվտանգությունն ապահովելու և պաղեստինցի երիտասարդների մուտքը Ալ-Աղսա մզկիթ կանխելու նպատակով:
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը հայտարարել է, «Ալ-Աղսա մզկիթ ներխուժելու սիոնիստական խմբավորումների կոչը սրել է լարվածությունը և կարող է հանգեցնել անժամկետ հակամարտության, որի հետևանքների համար պատասխանատու կլինի Սիոնիստական ռեժիմը, քանի որ սիոնիստների այդ քայլը կգրգռի Պաղեստինի ժողովրդի, մուսուլմանների ու արաբական աշխարհի զգացմունքները»: