Մայիս 18, 2022 18:02 Asia/Tehran
  • Իրաքը Թուրքիայի դեմ պաշտոնապես բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին

ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչը Թուրքիայի դեմ պաշտոնապես բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին, թուրքական բոլոր ուժերին կոչ անելով լքել Իրաքը:

Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս ներխուժել է Իրաք՝  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներիի դեմ պայքարի պատրվակով։

Անվտանգության խորհրդի նիստում  ՄԱԿ-ում Իրաքի ներկայացուցիչ Մոհամմադ Հոսեյն Բահր ալ Ուլումն ասել է. «Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հարձակումներն այլևս չեն կարող պատրվակ լինել  Իրաքի հողում թուրքական ուժերի  մնալու համար»:

Բահր ալ Ուլումը շեշտել է Իրաքի հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցությունը շարունակելու, ահաբեկչության դեմ պայքարելու և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով  քաղաքական նպատակների իրականացման  և հաշվեհարդարման համար   իր տարածքը չօգտագործելու նկատմամբ: 

Իրաքի տարբեր շրջանների վրա Թուրքիայի հարձակումները մինչ այժմ բազմիցս հանդիպել են իրաքյան կառավարության արձագանքին, և իրաքյան պաշտոնյաները բազմիցս կոչ են արել Թուրքիային վերջ տալ Իրաքի ինքնիշխանության խախտումներին:

Պիտակ