Մեկ օրում Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա
Հինգշաբթի օրը Իրաքում 5 հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմական ավտոշարասյուների վրա
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հարձակումները սկսվել են հինգշաբթի առավոտյան Դի Քար նահանգից՝ ամերիկյան նյութատեխնիկական շարասյան ճանապարհին պայթյունով: Ավելի ուշ, Դիվանիա նահանգի Սամավահում, հարձակման են ենթարկվել ԱՄՆ բանակի երկու նյութատեխնիկական ավտոշարասյուները: Վերջին հարձակումները տեղի են ունեցել Իրաքի Բաբիլ նահանգում։
Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը: Զոհերի կամ վնասների վերաբերյալ նույնպես հաղորդումներ չեն եղել:
Վերջին երկու տարիներին Իրաքում ԱՄՆ-ի լոգեստիկ շարասյունների և ուժերի վրա հարձակումներն աճել են: Թիրախավորվել են նաև Այն ալ-Ասադ (Ալ-Անբար), Ալ-Հարիր (Էրբիլ) և Վիկտորիա (Էրբիլ) ամերիկյան առզմաբազաները:
Իրաքի Դիմադրության խմբերը բազմիցս հայտարարել են, որ եթե ամերիկյան ուժերը շարունակեն իրենց ներկայությունն այդ երկրում, Դիմադրությունը կօգտվի ագրեսորներին և օկուպանտներին դիմակայելու իր իրավունքից։