Հրապարակվել են օկուպացված տարածքներ մուտք գործած Դիմադրության ԱԹՍ-ի արած պատկերները
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը հրապարակել է «Սեյֆ ալ-Ղոդս» պատերազմի ժամանակ սիոնիստական բնակավայրեր ներթափանցած ԱԹՍ-ի գրանցած պատկերները:
Շարժման ռազմական թևը՝ «Սարայա ալ-Ղոդսը», հինգշաբթի երեկոյան հրապարակել է «Սեյֆ ալ-Ղոդս» պատերազմի ընթացքում Գազայի հատվածի մոտակայքում գտնվող բնակավայրերի նոր կադրերը:
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ անցյալ տարի, Դիմադրության ԱԹՍ-ներն օկուպացված տարածքներ ներթափանցելուց հետո նկարել են այդ պատկերներն ու վերադարձել բազաներ:
Հրապարակված տեսանյութում նշվում է, որ թշնամու սպառնալիքներից և Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակման մասին հայտարարությունից հետո, «Սարայա ալ-Ղոդս» ուժերի հրամանատարությունն օդային ուժերին հրամայել է գործողություն իրականացնել Գազայի հատվածի և սիոնիստական բնակավայրերի միջև սահմանային վիճակը և գործողության տարածքը պարզելու նպատակով:
հայտարարության մեջ ասված է, որ Դիմադրության ԱԹՍ-ներից մեկը, հաջող հետախուզական առաքելություն է իրականացրել, որի ժամանակ բացահայտել է օկուպացիոն ռեժիմի բանակի կեղծ պնդումները։ Պարզվել է, որ սահմանային գծում ուժեր տեղակայված չեն։ Գործողությունն ավարտելուց հետո, ԱԹՍ-ն վերադարձել է բազա: