Մայիս 21, 2022 19:04 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ցանց. Իրանի դեմ Թել Ավիվի  հայտարարություններն ընդամենը խոսքեր են

Սիոնիստական ​​ցանցը խոստովանել է, որ Իրանի դեմ քայլ անելու վերաբերյալ ռեժիմի բոլոր հայտարարություններն ընդամենը խոսքեր են:

Սիոնիստական ​​«Կան» ցանցն անդրադարձել է Իրանի դեմ պատերազմելու վերաբերյալ Սինիստական ռեժիմի վերջին հայտարարություններին և նշել. «Բոլոր այն զորավարժությունները, որ իրականացնում է Իսրայելի ռեժիմը, մակերեսային բնույթ  են կրում:  Արևմտյան երկրները ներկայումս զբաղված են Ուկրաինայով, և Սիոնիստական ​​ռեժիմը միայնակ է»։

«Պատրաստվածության առումով նոր բան չկա, Իսրայելի բանակը 2007 թվականից ի վեր ծրագրեր է նախապատրաստում Իրանի համար եւ  այս ու այն մակարդակներում վարժանքներ անցկացնում։ Անցած շաբաթ ևս նույն ծրագրերի շրջանակում զորավարժություն անցկացրեց....Սակայն հերթական անգամ դա տեղի ունեցավ ընդամենը խոսքի մակարդակում»,- ասված է զեկույցում: 

Ցանցը հավելել է.«Պատրաստվածության մակարդակի առումով Սիոնիստական ​​ռեժիմը չպետք է անցնի նախատեսված ծրագրից, այսինքն ծրագրից, համակարգել է ամերիկացիների հետ։ Ինչ վերաբերում է զորավարժություններին, ռեժիմը ցանկացել է սիոնիստներին կամ իր  դաշնակիցներին ասել, որ ունի ուժ, բայց  փաստորեն մտադիր չէ որևէ  քայլ անել»:

Պիտակ