Մայիս 22, 2022 07:50 Asia/Tehran
  • Չբացահայտված ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազայի վրա

Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի Բաաշիքայում տեղակայված «Զելիքան» թուրքական ռազմաբազան շաբաթ գիշեր հարձակման է ենթարկվել չբացահայտված ԱԹՍ-ներով:

Իրաքյան «Սաբերին» լրատվական ալիքը շաբաթ գիշեր հաղորդել է, որ առնվազն վեց չբացահայտված ԱԹՍ-ներ թիրախավորել են Բաաշիքայում գտնվող թուրքական օկուպանտ ուժերի բազան:

Հաղորդվում է, որ հարձակումից հետո «Զելիքան» բազայից բարձրացել են ծխի ու կրակի բարձր սյուներ։

Ըստ որոշ աղբոյւրների, հարձակման հետևանքով զոհվել է երկու թուրք զինվոր և մեկ պայմանագրային զինծառայող:

Վերջին տարիներին Թուրքիան  Իրաքում ռազմական գործողություններ է իրականացնում՝  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի պատրվակով:

Դատապարտելով Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ագրեսիան՝ Իրաքի նախագահի գրասենյակը  վերջերս հայտարարեց, որ երկրի տարածքում թուրքական բանակի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Բաղդադի ինքնիշխանության և միջազգային իրավունքի ու կանոնակարգերի ակնհայտ խախտում են և հակասում են բարիդրացիական հարաբերություններին: