Պաղեստինցի երեխաները՝ Սիոնիստական ռեժիմի զինվորների կրակոցների թիրախում
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցի երեխաները Սիոնիստական ռեժիմի ամենօրյա ահաբեկչական հանցագործությունների թիրախ են դառնում։
Չորեքշաբթի օրը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Նաբլուսում սուրբ Յուսուֆի գերեզմանի տարածքում 16-ամյա պաղեստինցի Ղեյս Ռաֆիղ Յամինը, ում գլխին կրակել էին իսրայելցի զինվորներ, նահատակվել է ստացած վնասվածքների ծանրության պատճառով։
«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավար վարչակազմի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաղեստինցիների, հատկապես այս հողի զավակների դեմ Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողություններն օրեցօր ավելանում են։
Պաղեստինի ինքնավար վարչակազմի արտաքին գործերի նախարարությունը, դատապարտելով պաղեստինյան տարածքների ու ճամբարների վրա սիոնիստ օկուպանտների հարձակումները՝ հայտարարել է.«Ղեյս Յամինի նահատակությունը տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի շարունակվող հանցագործությունների ու սպանությունների շրջանակում»: