Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում և Մազար-է-Շարիֆ շիաբնակ շրջանում պայթյուններ են որոտացել
Մայիս 26, 2022 08:40 Asia/Tehran
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի և Մազար-է-Շարիֆ շիաբնակ շրջանի մզկիթներում պայթյուններ են որոտացել:
Չորեքշաբթի երեկոյան ռումբ է պայթել Քաբուլի տրանսպորտային հանգույցում գտնվող սուրբ Զաքարիա մզկիթում։
Ըստ որոշ աղբյուրների պայթյունի հետևանքով կա առնվազն տասը զոհ և վիորավոր:
Պայթյունից առաջ ևս երեք ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի մայրաքաղաք Հազարա և շիա շրջաններում: Մազար-է-Շարիֆում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է հինգ մարդ, 25 վիրավոր տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ: Մի շարք վիրավորների վիճակը ծանր է:
Պայթյունների զոհերի մարմիններն այրվել են և դրանք հնարավոր չի եղել ճանաչել։
Դեռևս որևէ խումբ կամ անհատ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: