Սիոնիստ զինվորները արցունքաբեր գազ են կիրառել լիբանանցիների դեմ
Իսրայելական զորքերը արցունքաբեր գազ են կիրառել Լիբանանի հարավային սահմանին դիմադրության հաղթանակը տոնող մասնակիցների դեմ:
2000 թվականի մայիսի 25-ին, Լիբանանի ժողովրդի դիմադրության արդյունքում, իսրայելական բանակը վերջապես ստիպված եղավ նահանջել այդ երկրի հարավից։
Այս իրադարձությունը, որը ճանապարհ հարթեց Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հետագա պարտությունների համար, կոչվում է Դիմադրության և ազատության տոն:
Լիբանանի քաղաքացիներն ամեն տարի նշում են Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության հաղթանակի և թշնամիներին իրենց հողից վտարման տարեդարձը:
Հինգշաբթի օրը Լիբանանի ազգային լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական բանակն արցունքաբեր գազ է կիրառել Լիբանանի քաղաքացիների դեմ, որոնք հավաքվել էին Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ Ալ-Ադիսա քաղաքում՝ դիմադրության հաղթանակի տարեդարձի առիթով։
Սիոնիստ զինվորների կողմցի արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, Լիբանանի մի խումբ քաղաքացիներ շնչահեղձ են եղել և տեղափոխվել հիվանդանոց։