Պաղեստինցիների դիմադրության արդյունքում, սիոնիստ զինվորները փախել են Ջենին քաղաքից
Մայիս 27, 2022 18:53 Asia/Tehran
Պաղեստինցիների դիմադրության արդյունքում, սիոնիստ զինվորները փախել են Ջենին քաղաքից:
Պաղեստինյան Մաա գործակալության հաղորդմամբ՝ սիոնիստական բանակի զինվորներն այսօր առավոտյան հարձակվել են Ջենին քաղաքի վրա, սակայն հանդիպելով պաղեստինցի երիտասարդների բուռն դիմադրությանը, չկարողանալով ձերբակալել որևէ մեկին, փախել են քաղաքից:
Տեղական աղբյուրները նշել են, որ հարձակումն իրականացվել է տասնյակ ռազմական զրահամեքենաներով:
Ըստ այս հաղորդման՝ սիոնիստ զինվորների և քաղաքի բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել, և պաղեստինցի երիտասարդները դիմակայել են սիոնիստների հարձակմանը։
Ջենինը դարձել է Իսրայելի օկուպացիայի դեմ Պաղեստինի դիմադրության հիմնական կենտրոնը: