Հունիս 23, 2022 17:53 Asia/Tehran
  • Դիմադրությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել է Միղաթիի թեկնածությունը

«Հավատարմություն դիմադրությանը» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Լիբանանի ներկայիս վարչապետ Նաջիբ Միղաթիին։

Լիբանանի նախագահի գրասենյակը տեղեկացրել է հունիսի 23-ին նոր վարչապետ ընտրելու և կառավարություն ձևավորելու շուրջ խորհրդարանի հետ խորհրդակցությունների մեկնարկի մասին:

Ալ-Ահդի հաղորդման համաձայն,  «Հավատարմություն դիմադրությանը» խմբակցության ղեկավար Մոհամմեդ Ռաադն ասել է.«Ներկայումս մենք կարծում ենք, որ Լիբանանին անհրաժեշտ է ունենալ ուժեղ կառավարություն, որը կարող է կառավարել երկրի բոլոր գործերը և լուծել տարբեր ճգնաժամերը»:

Ավելի վաղ, Լիբանանի պատգամավոր Աբդուլ Ռահման Ալբորզին հայտարարել էր.«Խորհրդարանական ժողովրդավարության լույսի տակ ավելի լավ է, որ  երկրի վարչապետն ունենա քաղաքական հենակետ և տեխնոկրատ կարողություն։ Սակայն դա վերաբերում է քաղաքական գործիչներին ու քաղաքական խմբերին»:

Լիբանանի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց, նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ  երկրի կուսակցությունների և  քաղաքական խմբերի միջև խորհրդակցությունները շարունակվում են։

 

 

Պիտակ