Հունիս 25, 2022 08:46 Asia/Tehran
  • Նաբլուսում 82 պաղեստինցի է վիրավորվել

Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուսի հարավում և արևելքում իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով առնվազն 82 պաղեստինցի է վիրավորվել:

Նաբլուսից հարավ գտնվող Բուրին և Քարյութ գյուղերում և Հորդանան գետի արևելյան ափին գտնվող Բեյթ Դեջան գյուղերում ուրբաթօրյա աղոթքից հետո իսրայելական զորքերի հետ բախումների ընթացքում  վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ:

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է,  Բեյթ Դեջան, Բորին և Քարյուտ գյուղերում զինվորների ու ավանաբնակների հետ բախումների ժամանակ, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով,  վիրավորվել է 82 պաղեստինցի:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ  բախումները Քարյուտ գյուղում սկսվել են այն ժամանակ, երբ օկուպանտ ուժերը հարձակվել են գյուղում սիոնիստական ​​համալիրների կառուցման դեմ բողոքող պաղեստինցիների խաղաղ ցույցերի ամսնակիցների վրա և արցունքաբեր գազ ու պլաստիկ փամփուշտներ կիրառել։

Պիտակ