Հանիե. 150 հրթիռներ հինգ րոպեից էլ քիչ ժամանակում կկործանեն Սիոնիստական ռեժիմը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավարն ասել է, որ Ալ-Աղսա մզկիթի ազատագրումը մոտ է, և 150 հրթիռներ 5 րոպեից էլ քիչ ժամանակում կոչնչացնեն Սիոնիստական ռեժիմը։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Լիբանանում կայացած «Մենք դա շուտով կտեսնենք»համաժողովում նշելով, որ Ղոդսի սուրը մինչև Պաղեստինի ամբողջական ազատագրումը չի վերադառնա պատյան, ասել է.«Ղոդսը և Հորդանան գետի Արևմտյան ափը վերջին տարիներին ճնշման տակ են,որպեսզի հրաժարվեն դիմադրությունից և լքեն իրենց հողը»:
Նշելով, որ փոխզիջողներն ու նրանք, ովքեր դավաճանել են Պաղեստինյան դատը, Ալ-Աղսա մզկիթի ազատագրումը շատ հեռու են տեսնում, Հանիեն հավելել է.«Գազայի հատվածը ցամաքով, օդով և ծովով շրջափակված է, սակայն Ղոդսի սուրը քաշել է Իսրայելի դեմ և նրա բնակիչներն ու Դիմադրությունը պատրաստվել են նրա դեմ ռազմավարական ճակատամարտի դուրս գալ»:
«Սիոնիստական ռեժիմը ոչ մի իրավունք չունի Լիբանանի տարածքային ջրերում, ինչպես իրավունք չունի Պաղեստինում»,-ասել է Հանիեն։