Սիոնիստական ռեժիմի ոստիկանների և սահմանապահների շրջանում զանգվածային հրաժարականներ են գրանցվել
Սիոնիստական Rotter Net կայքը երեքշաբթի օրը հայտնել է,որ Սիոնիստական ռեժիմի ոստիկանները և սահմանապահները հրաժարական են տվել՝ ի նշան կենցաղային և աշխատանքային ծանր պայմանների դեմ բողոքի։
Ըստ հաղորդման՝ 2021 թվականին հրաժարական է տվել սահմանապահ ծառայության 114 սպա, իսկ այս տարվա սկզբից (2022 թ.)՝ եւս 71 սպա։
Այս տարվա սկզբից հրաժարական է տվել նաև 400 ոստիկան, եւ կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ այդ թիվը կհասնի 1000-ի։
Կայքի փոխանցմամբ՝ հրաժարական տված ուժերի թիվն ավելի շատ է, քան ոստիկանությունում ներգրավված նորեկների թիվը, ինչը պատճառ է դարձել, որ Իսրայելի ոստիկանապետ Կոբի Շաբթային մտածի ուսուցման ժամկետը կրճատելու մասին՝ 7 ամիսը դարձնելով 7 շաբաթ:
Անցյալ շաբաթ սիոնիստական լրատվամիջոցները հայտնել էին, որ օկուպացված տարածքների տարբեր քաղաքներում ծանր կենսապայմանների դեմ ակցիաներ են սկսվել՝ ի նշան բողոքի ապրանքների, բնակարանների ու վարձավճարների գների կտրուկ աճի դեմ: