Հունիս 30, 2022 17:01 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանը ցրվել է

Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանի (Քնեսեթի) անդամները հինգշաբթի օրը կողմ են քվեարկել խորհրդարանը ցրելու օգտին։

Սիոնիստական ​​«Քավ» ցանցի փոխանցմամբ՝ սիոնիստական խորհրդարանի ներկայացուցիչները համաձայնել են ցրել ռեժիմի խորհրդարանը, և վարչապետ է ընտրվել Յաիր Լապիդը։

Հաղորդագրության համաձայն՝  Նաֆթալի Բենեթի և Լապիդի միջև դիրքերի փոխանակումն այսօր անցկացվել է ռեժիմի վարչապետի աշխատասենյակում՝ առանց լրագրողների ներկայության։

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը օկուպացված Պաղեստինում ընտրությունների թվական է նշանակել նոյեմբերի 1-ը։

Իսրայելի հրաժարական տված վարչապետ Նաֆթալի Բենեթը չորեքշաբթի հայտարարել է, որ ռեժիմի  խորհրդարանի հաջորդ ընտրություններին չի մասնակցելու:

Այսօր Սիոնիստական ​​ռեժիմի 24-րդ խորհրդարանը պաշտոնապես ցրվեց, և Թել Ավիվը անցավ 3.5 տարվա ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունների փուլը։