Հուլիս 02, 2022 18:59 Asia/Tehran
  • Պաղեստինցի մի կնոջ նահատակվելու հետևանքով խռովություն է տեղի ունեցել Սիոնիտական ռեժիմի բանտերում

Պաղեստինցի կին գերի Սաադիա Մաթարի նահատակությունից հետո, Սիոնիստական օկուպանտ ռեժիմի բանտերում ու կալանավայրերում տեղի են ունեցել խռովություններ ու անկարգություններ:

Օկուպացված Արևմտյան ափի Ալ-Խալիլ քաղաքի Դեյմոն բանտում 68-ամյա Սաադիա Մաթարի  նահատակության լուրը տարածվեց շաբաթ օրը, առանց ներկայացվելու   նրա նահատակության հանգամանքներն ու բանտում տիրող պայմանների մանրամասները: 

Soot al-Aqsa լրատվական կայքը Twitter-ի իր էջում հայտնել է. «Պաղեստինցի կին բանտարկյալ Սաադիա Մաթարի նահատակությունից հետո զավթիչ ռեժիմի բոլոր բանտերում ու կալանավայրերում խռովություն ու լարված վիճակ է՝ լսվում են դռան շրխկոցներ, կարգախոսների վանկարկումներ և գոռգոռոցներ»:

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը ևս  հայտարարել է.«Նահատակ Սաադիա Մաթարը բժշկական անփութության քաղաքականության զոհ է, և մենք սգում ենք նրա նահատակությունը և վստահեցնում, որ այս հանցագործությունն անպատիժ չի մնա»։

Ավելի վաղ օկուպանտ ռեժիմի ուժերն Ալ-Խալիլ քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող Բեյթ Օմարում հարձակվել են 1985 թվականից ի վեր օկուպանտ ռեժիմի բանտերում գնտվող պաղեստինցի գերի Մոհամմադ Ալ-Թուսի քրոջ հուղարկավորության մասնակիցների վրա:

Զավթիչ ուժերը փորձել են կանխել նրա դիակի մուտքը այդ տարածք, սակայն նրանք հանդիպել են պաղեստինցի երիտասարդների դիմադրությանը։ Բախումների ժամանակ օկուպանտ ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով պաղեստինցի մի շարք երիտասարդներ վիրավորվել են։

 

Պիտակ