Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ուղեկցվում են Դիմադրության հրթիռների պատասխան հարձակումներով
Ի պատասխան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի հարձակումներին, պաղեստինյան դիմադրության խմբերը հրթիռակոծել են Գազայի շրջակայքում և Թել Ավիվից հարավ գտնվող բնակավայրերը:
Ուրբաթ երեկոյան իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակում են իրականացրել Գազայի հատվածի դեմ
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարձակման հետևանքով կա 8 զոհ, 50 վիրավոր։

Ըստ պաղեստինյան բժշկական աղբյուրների՝ հարձակման ժամանակ նահատակվել է 5-ամյա պաղեստինցի աղջիկ և մոտ 20 չափահաս պաղեստինցի:
Ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդել են, որ բանակը թիրախավորել է Պաղեստինի Իսլամական ջիհադ խմբավորման հետ կապ ունեցած թիրախները։
Հարձակումից հետո Պաղեստինի դիմադրության խմբերի միացյալ գրասենյակը հայտարարեց, որ «թշնամու ագրեսիան թեթեւ չենք անցնի, և դիմադրության պատասխանը ճանապարհին է»։
Դիմադրության պատասխան հարձակումից հետո Գազայի հատվածի սիոնսիտաբնակ բնակավայրերում, հատկապես՝ Յաբնայում և Թել Ավիվի հարավային ափին տագնապի ազդանշաններ են միացել:
«Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը՝ «Սարայա ալ-Ղոդսը» հայտարարել է, որ Դիմադրությունն ավելի քան 100 հրթիռներով թիրախավորել են Թել Ավիվը, օկուպացված Պաղեստինի կենտրոնական քաղաքները և շրջակա Գազայի հատվածը։

Կանխատեսելով պատասխան հարձակումն Իսրայելն ավանաբնակներին տեղափոխել է ապաստարաններ:
Իսրայելի բանակը նաև «Երկաթե գմբեթ» համակարգեր է տեղակայել օկուպացված Երուսաղեմում և Թել Ավիվում, և միևնույն ժամանակ Գազայի հատվածի բնակիչներին խնդրել է մնալ ապաստարաններում։