Օգոստոս 06, 2022 11:33 Asia/Tehran

Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են, որ Գազայի հատվածից արձակված Դիմադրության հրթիռները որսալու «Երկաթե գմբեթի» անկարողության հետևանքով, վիրավորվել է 8 սիոնիստ։

«Դավթի Կարմիր աստղ» կազմակերպությունը հայտարարել է, որ օկուպացված տարածքները Դիմադրության կողմից  հրթիռակոծվելու արդյունքում վիրավորվել է 8 սիոնիստ, որոնցից 5-ը տեղափոխվել են Ասուտայի ​​և Բարզալայի հիվանդանոցներ։

Սիոնիստական ​​ռեժիմի բանակը նույնպես հայտարարություն է տարածել, նշելով, որ «Իսլամական ջիհադ» շարժումը Գազայից 160 հրթիռ  է արձակել, որոնցից միայն մոտ 60-ն է որսացել «Երկաթե գմբեթ» համակարգը, իսկ մնացածը խոցել են բնակավայրերը։

Իսկ եբրայերեն Richt Kan կայքը հաղորդել է, որ մինչ այժմ օկուպացված  տարածքների ուղղությամբ Գազայից արձակվել է 120 հրթիռ, որոնցից «Երկաթե գմբեթ» համակարգին հաջողվել է խոցել միայն 55-ը:

Գազայի վրա Սիոնիստական շարունակական հարձակումները դատապարտվել են աշխարհի մեծ թվով երկրների ու տարբեր խմբերի կողմից:

Պիտակ