Օգոստոս 07, 2022 19:36 Asia/Tehran
  • Դիմադրության հրթիռների պատճառով տարհանվել է սիոնիստական ​​Սեդիրոտ բնակավայրը

Սիոնիստական ​​բանակը տարհանել է սիոնիստական Սեդիրոտ բնակավայրը՝ պաղեստինյան դիմադրության հրթիռակոծության վախի պատճառով։

Սիոնիստական ​​բնակավայրերի դեմ պաղեստինյան դիմադրության հրթիռակոծությունների ստվերում, սիոնիստական ​​բանակը տարհանել է Սեդիրոտ բնակավայրը և միևնույն ժամանակ Նաղաբում Հայֆալ Շալոմ և Գուշ Ցոհար բնակավայրերի բնակիչներին խնդրել է անմիջապես գնալ ապաստարաններ:

Այսօր առավոտից ահազանգեր են հնչում գրավյալ Երուսաղեմում, Թել Ավիվում, օկուպացված Պաղեստինի հարավում և Գազայի հատվածի շրջակայքում գտնվող սիոնիստական ​​բնակավայրերում։ Դա այն դեպքում, երբ որոշ աղբյուրներ հայտնում են հրադադարի վերաբերյալ Եգիպտոսի միջնորդության մասին:

Իսրայելի բանակը շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ հայտարարեց, որ իր գնահատականներով հարձակումները կշարունակվեն առնվազն ևս մեկ շաբաթ։