Օգոստոս 08, 2022 19:13 Asia/Tehran
  • Գազայի եռօրյա պատերազմում նահատակվել է 45, վիրավորվել՝ 360 պաղեստինցի

Գազայում կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ եռօրյա պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմը սպանել է 45 մարդու և վիրավորել 360-ին։

Հայտարարության մեջ Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը կոչ է արել  միջազգային հանրությանը վերացնել  հատվածի շրջափակումը և թույլտվություն տրամադրել մարդասիրական օգնության մուտքի համար:

Այս հայտարարության մեջ Եվրամիությունից և բարեկամ և եղբայրական երկրներից պահանջվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Գազայի հատվածի վերականգնմանը, ինչպես նաև Եգիպտոսին կոչ է արվոի, միջազգային համաժողով կազմակերպել Գազայի վերակառուցման նպատակով  ֆինանսական օգնություն հավաքելու համար:

Օկուպացված Պաղեստինի Աշկելոնի շրջանի Բարզալայի հիվանդանոցը հայտարարել է, որ բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոն է դիմել առնվազն 60 սիոնիստ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմը փորձել է թաքցնել «Ղոդս» գումարտակների հրթիռակոծությունների պատճառած վնասը։

Սակայն օկուպացված տարածքներում ակտիվիստների կողմից համացանցում հրապարակած լուսանկարները  բացահայտել են այդ վնասների միայն մի մասը, այդ թվում՝ գործարանների վնասումն ու այրումը և  Գազայի հատվածի հարևան շրջաններից սիոնիստ զինվորների փախուստը։

Պիտակ