Օգոստոս 12, 2022 08:40 Asia/Tehran

Պրոռուսական լրատվամիջոցը հրապարակել է են ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի թալանի պատկերները:

Պրոռուսական «Ավիա» լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ 106 ամերիկյան բեռնատարներ արևելյան Սիրիայի հանքերից գողացված նավթը տեղափոխել են Իրաքում գտնվող ամերիկյան բազաներ։

Օգոստոսի 9-ին, Սիրիայի նավթի նախարարությունը հայտարարել է,  որ ամերիկյան օկուպանտ ուժերը, Սիրիայի Ժողովրդավարական Ուժեր (SDF) կոչուած զինված խմբավորման աջակցութեամբ, օրական 66,000 բարել սիրիական նավթ են գողանում: Այյլ կերպ ասած՝ երկրի օրական նավթի արդյունահանման մոտ 83%-ը: Գողացված նավթը տեղափոխվում է  Իրաքի ամերիկյան բազաներ։

Հունիսի 18-ին Սիրիայի պաշտոնական SANA գործակալությունը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ ամերիկյան օկուպանտ  ուժերը Սիրիայի հյուսիս-արևելքում գողացել են 40 բեռնատար ցորեն և այն մաքսանենգ ճանապարհով տեղափոխել հյուսիսային Իրաքի իրենց բազաներ։

Սիրիական տեղական աղբյուրները բազմիցս հայտնել են, որ ԱՄՆ օկուպանտ ուժերը մաքսանենգ ճանապարհով սիրիական նավթի և հացահատիկի բեռներ են տեղափոխում հարևան երկրներ։

Պիտակ