Օգոստոս 13, 2022 12:11 Asia/Tehran
  • Իրաքը դիմել է Իրանին՝  գազի ներկրման ծավալն  ավելացնելու խնդրանքով

Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակը հայտարարել է, որ բանակցություններ է վարում իրանական կողմի հետ՝ երկրի էլեկտրակայանների շահագործման համար գազի ներկրումն ավելացնելու համար։

Այս լուրը հայտնել է Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակ  Ահմադ ալ-Աբադին: Նա ասել է. «Իրանական գազի գինը վճարելուց հետո այս երկրից գազի ներկրման տոկոսը հասել է 45 միլիոն խորանարդ մետրի, սակայն մեր իրական կարիքը. 50-ից 55 մլն խմ է»։

Նշենք, որ Իրաքն անցած հունիսի վերջին որպես գազի պարտք Իրանին վճարել էր 1,6 մլրդ դոլար, որից հետո այդ երկրի արտահանումն Իրաք օրական ավելացել էր 5 մլն խմ-ով։

Իրաքը տառապում է էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խնդրից, և իրաքյան շատ քաղաքներում էլեկտրաէներգիան անընդհատ անջատվում է, հատկապես ամռանը, երբ ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի։

Պիտակ