Օգոստոս 15, 2022 08:38 Asia/Tehran

Կիրակի օրը ԶԼՄ-ները հաղորդել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Տարտուսի վրա Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների հարձակման մասին։

Սիրիական պաշտոնական  SANA գործակալությունը նույնպես հաղորդում է, որ սիրիական ՀՕՊ-ը Տարտուսի երկնքում խոցել է թշնամական թիրախներ:

Հաղորդվում է, որ իսրայելական կործանիչները Լիբանանի օդային տարածքից մի քանի հրթիռ են արձակել Սիրիայի ուղղությամբ: Հարձակման այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հուլիսի 2-ին Սիոնիստական ​​ռեժիմը Տրիպոլիի արևմուտքում՝ Միջերկրական ծովի օդային տարածքում մի քանի հրթիռ է արձակել Համիդիա քաղաքի մերձակայքում՝ Տարտուսի հարավում գտնվող թռչնաբուծական ֆերմաների ուղղությամբ:

Ըստ այս հաղորդման՝ հարձակման հետևանքով երկու սիրիացի խաղաղ բնակիչ է զոհվել, մեկ կին վիրավորվել է։