Օգոստոս 15, 2022 08:51 Asia/Tehran
  • Գազայի պատերազմի անուղղակի հետևանքները. Օկուպացված Պաղեստինում բացվում են  հոգեթերապիայի կենտրոններ

Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռեժիմի ագրեսիայից և պաղեստինյան դիմադրության զանգվածային հրթիռային պատասխանից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են հոգեբանական աջակցության կենտրոններ բացելու ծրագրի մասին։

Սիոնիստական ​​«Իսրայել Ալյոմ» թերթի կիրակի օրվա հաղորդման համաձայն՝  ռեժիմի վարչապետ և ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաշվի առնելով օկուպացված տարածքներում հարձակումների, պատերազմի և դիմադրության ուժերի գործողությունների հետևանքով սիոնիստների մոտ առաջացած  հոգեբանական խնդիրները, ներկայացրել է հոգեբանական աջակցության  կենտրոններ  բացելու ծրագիրը:

Ավիգդոր Լիբերմանը  հայտարարել է, որ այս որոշման նպատակն է օգնել սիոնիստներին դիմակաել  արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած ցնցումներին ու վախին: