Օգոստոս 16, 2022 18:25 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ սպանել է հինգ պաղեստինցի երեխաների

Սիոնիստական ռեժիմի բանակը խոստովանել է վերջերս Գազայի գոտում իրականացրած հանցագործության մասին, ինչի հետևանքով նահատակվել է 5 պաղեստինցի երեխա:

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի բանակը խոստովանել է, որ Գազայի հյուսիսային հատվածի Ջեբելիա շրջանում գտնվող Ալ-Ֆալուջայի գերեզմանատանն իրականացրել է գործողություն, որի հետևանքով նահատակվել է 5 պաղեստինցի երեխա ու պատանի:

Օգոստոսի 5-ին Սիոնիստական ռեժիմը սանձազերծեց իր նոր հարձակումը Գազայի դեմ: Այս հարձակումները տևեցին 3 օր:

Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի դեմ իրականացված օդային ու հրատանային եռօրյա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 49 պաղեստինցի այդ թվում 17 երեխա ու պատանի և ավելի քան 360 ուրիշներ վիրավորվել են: 

Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից մեկը իրականացվել Ջեբելիա շրջանում, որի ընթացքում զոհվել են պաղեստինցի 5 անչափահասներ այդ թվում մի ընտանքի 4 երեխաներ: