Օգոստոս 16, 2022 19:21 Asia/Tehran
  • Սիրիայի Ալ-Հասաքայի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի հրետանային հարձակման հետևանքով տասնյակ ընտանքի անօթևան է դարձել

Երեքշաբթի օրը թուրքական զինուժը հրետակոծել է Սիրիայի Ալ-Հասաքա նահանգում տեղակայված այդ երկրի բազայի շրջակայքի գյուղերը, որի հետևանքով տասնյակ սիրիացի ընտանիքներ տեղահանվել են։

Ըստ սիրիական պաշտոնական լրատվական գործակալության (SANA) այս հրետանային հարձակումների թիրախ են դարձել Ալ-Դարբասիե քաղաքը և Ալ-Հասաքա նահանգի հյուսիսային արվարձանների շրջակա գյուղերը, իսկ Ալ-Հասաքայի հյուսիսում գտնվող բազմաթիվ սիրիական ընտանիքների տներ ավերվել են:

Այս հրետանային հարձակումներից հետո Ալ-Դարբասիե շրջանի և նրա շրջակա գյուղերի բնակիչները որոշել են լքել իրենց տները և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ:

Դրա հիման վրա սիրիացի ընտանիքները տեղափոխվել են Սիրիայի հարավ՝ թուրքական զինուժի հրետանային կրակից խուսափելու համար։

Դեռևս չի հրապարակվել Սիրիայի վրա Թուրքիայի հարձակումների հետևանքով փախստականների թվի ստույգ վիճակագրությունը, սակայն վերջին ամիսներին թուրքական ագրեսիայի ընթացքում, բացի սիրիացիների տեղահանումից, մեծ թվով սիրիացիներ սպանվել կամ վիրավորվել են։