Օգոստոս 19, 2022 17:50 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի պատերազմում ծախսել է ավելի քան 300 մլն դոլար

Գազայի հատվածում վերջին պատերազմի ժամանակ, Սիոնսիտական ռեժիմը ծախսել է ավելի քան 300 միլիոն դոլար:

 Գազայի հատվածի վրա ռեժիմի վերջին հարձակումը սկսվեց օգոստոսի 5-ի երեկոյան, «Սոբհ Սադեղ» գործողությամբ։ Այս հարձակման հետևանքով նահատակվեց 49 պաղեստինցի, ևս 360-ը  վիրավորվեց։

«Սամա» կայքը հաղորդում է, որ ըստ իսրայելական աղբյուրների՝  Գազայի հատվածում եռօրյա պատերազմի համար ռեժիմը ծախսել է 1 միլիարդ շեքել (մոտ 308 միլիոն դոլար)։

Նշվում է նաև, որ գնաճի պատճառով. այս պատերազմի համար ծախսվել է շատ ավելի մեծ գումար, քան նախկինում:

Հաղորդումների համաձայն՝ F15 կործանիչների մեկ ժամ թռիչքի արժեքը կազմում է 20000-ից 25000 դոլար, իսկ անօդաչու թռչող սարքերի թռիչքի յուրաքանչյուր ժամի արժեքը՝ մոտ 6000 դոլար։

Պիտակ