Սեպտեմբեր 23, 2022 11:23 Asia/Tehran
  • Մահապարտական գործողություն Ռամալլահում. Վիրավորվել է ութ սիոնիստ

Արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի երեկոյան հաղորդել են Ռամալլահում տեղի ունեցած մահապարտական գործողության մասին:

Պաղեստինի քաղաքացին Ռամալլահի հարակից տարածքում դանակով հարձակվել է մի քանի սիոնիստների վրա և վիրավորել նրանցից ութին։

Al-Mayadeen ցանցի փոխանցմամբ՝ սիոնիստների վրա հարձակման հեղինակը նահատակվել է։

Սիոնիստների վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։

Մի քանի ժամ առաջ լրատվական աղբյուրները հայտնեցին Նաբլուսի հարավում սիոնիստ զորայինների դեմ իրականացված գործողության մասին։ Այս գործողության ընթացքում Հավարայի մոտ սիոնիստ զինվոր է վիրավորվել։

Հինգշաբթի օրը տասնյակ սիոնիստներ  հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա։

Այս օրերին օկուպացված տարածքներում, հատկապես Հորդանան գետի արեւմտյան ափին, պայմաններն այնպիսին են, որ պաղեստինցի մարտիկները ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին։

Պիտակ