Սեպտեմբեր 25, 2022 12:09 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Պաղեստինի ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել օկուպանտներին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) խոսնակն ասել է. «Նաբլուսում տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ պաղեստինցիները կարող են իրենց կամքը պարտադրել սիոնիստ օկուպանտներին»։

Նաբլուս քաղաքի հարավում գտնվող Հաֆաթ Գիլադ բնակավայրի մոտ, 37-ամյա պաղեստինցի Մուհամեդ Ավադ Աբու Քաֆիեն իր մեքենայով վրաերթի է ենթարկել իսրայելական ոստիկանության ուժերին։

Սիոնիստական ​​ռեժիմի զինվորները  հրազենից սպանել են պաղեստինցի երիտասարդին:

Կիրակի օրը Ալ-Աղսա ռադիոկայանի հաղորդմամբ՝ Համասի խոսնակ Աբդուլ Լաթիֆ ալ-Ղանուն ասել է, որ Նաբլուսում և Երուսաղեմում պաղեստինցիների և Սիոնիստական ​​ռեժիմի միջև բախումները Ալ-Աղսա մզկիթը պաշտպանելու պաղեստինցի մարտիկների պատրաստակամության նշան է:

Վերջին մեկ ամսում սիոնիստների դեմ պաղեստինցիների ինքնաբուխ գործողությունները զգալիորեն ավելացել են, և այս հարցը սարսափեցրել է Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմին։

 

Պիտակ