Սեպտեմբեր 27, 2022 17:35 Asia/Tehran
  • Դիմադրության խմբեր. Դիմադրությունը պատրաստ է արձագանքել Ալ-Աղսա մզկիթի կոչին

Պաղեստինյան դիմադրության խմբերը, ի պատասխան ծայրահեղական սիոնիստների՝ Ալ-Աղսա մզկիթի վրա երկրորդ օրն անընդմեջ շարունակվող հարձակմանը, հայտարարեցին, որ դիմադրությունը լիովին պատրաստ է արձագանքել Ալ-Աղսա մզկիթի կոչին։

Երեքշաբթի օրը, տասնյակ սիոնիստ ավանաբնակներ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա: Այս հարձակման ժամանակ սիոնիստները խմբով մտել են Ալ-Աղսա մզկիթ և Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականների հզոր աջակցությամբ իրականացրել են ռասիստական ​​և սադրիչ գործողություններ:

Երկուշաբթի օրը նույնպես մի խումբ սիոնիստ ավանաբնակներ Սիոնիստ զորայինների հովանավորությամբ և հրեական տարեմուտի պատրվակով հարձակվել են գրավյալ Ղոդս քաղաքի Ալ-Աղսա մզկիթի վրա:

«Պաղեստին Ալ-Յում» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, դիմադրության խմբերը երեքշաբթի օրը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Պաղեստինի բոլոր խավերին ու խմբավորումներին պաշտպանել Ալ-Աղսա մզկիթը բոլոր հնարավոր միջոցներով:

Դիմադրության խմբերը նաև Սիոնիստական ​​ռեժիմի հետ փոխզիջման գնացած արաբական երկրներին կոչ են արել դադարեցնել հարաբերությունները ռեժիմի հետ, որովհետև այս քայլը խրախուսել է Թել Ավիվին՝ ուժեղացնել իր ագրեսիան պաղեստինցիների և վերջիններիս սրբավայրերի դեմ:

Այս հայտարարության մեկ այլ հատվածում այս խմբերը դատապարտել են Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի շնորհավորական ուղերձը Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցին և այդ գործողությունը որակել որպես դավաճանություն՝ ուղղված դիմադրության և պաղեստինցիների պայքարին։ 

Մյուս կողմից, պաղեստինցի երիտասարդները կարգախոսներ են վանկարկում Ալ-Աղսա մզկիթի Ալ-Ղաբլի մզկիթում սիոնիստ ավանաբնակների հարձակման դեմ, իսկ օկուպացիոն ուժերը խիստ միջոցներ են ձեռնարկել և թույլ չեն տվել պաղեստինցի քաղաքացիներին Բաբ Ալ-Ասբաթի ճանապարհով Ալ-Աղսա մզկիթ հասնել: