Սեպտեմբեր 28, 2022 17:44 Asia/Tehran

«Շաֆաղ Նյուզ» կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սադր շարժման կողմնակիցները հավաքվել էին Բաղդադի կանաչ գոտու դիմաց և ծրագրել էին կեսօրին խորհրդարանի նիստի մեկնարկին զուգահեռ մտնել կանաչ գոտի, սակայն անվտանգության ուժերը կանխել են նրանց մուտքը կանաչ գոտի:

Հաղորդման համաձայն՝ երեկ գիշերվանից «Սադր» շարժման տասնյակ կողմնակիցներ ներխուժել են Կանաչ գոտու շրջակա տարածքներ։ Անվտանգության ուժերը փակել են նաև դեպի Թահրիր հրապարակ տանող փողոցները և տեղադրել ցեմենտի պատնեշներ։

Ի դեպ  փակվել են «Ալ-Ջումհուրի» և «Ալսանակ» կամուրջները, որոնք միանում են կանաչ գոտուն, և Բաղդադի փողոցներում խցանումներ են  նկատվում։

Կանաչ գոտու շուրջ, խորհրդարանի նիստի մեկնարկին զուգահեռ, ծանր բախումներ են  տեղի ունեցել անկարգությունների մասնակիցների և անվտանգության ուժերի միջև։ Որոշ աղբյուրների համաձայն՝ հավաքվածներից ոչ բոլորն են Մողթադա  ալ-Սադրի կողմնակիցները, և նրանցից ոմանք ուղղորդվում են Իրաքի վարչապետի կողմից:

Ցուցարարները պահանջում են լուծարել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ անցկացնել, մինչդեռ խորհրդարանի լուծարումն ունի իր օրինական ճանապարհները, որոնց միջոցով Սադր շարժումը չի կարողացել հասնել իր նպատակին։

Պիտակ