Սեպտեմբեր 29, 2022 16:56 Asia/Tehran
  • Իսրայելական թերթը ներկայացրել է Իրանում անկարգությունների սիոնիստ առաջնորդին

Սիոնիստական ​​թերթը խոստովանել է, որ սիոնիստ Էլհամ Յաղուբյանը, որը հրեա է և բնակվում է ԱՄՆ-ում, եղել է Իրանում վերջին անկարգությունների համակարգման պատասխանատուներից մեկը։

Լիբանանի «Ալ-Մայադին»  հեռուստաընկերության հաղորդման համաձայն, սիոնիստական ​​«Մաարիվ» թերթը հայտարարել է.«Էլհամ Յաղուբյանը, ով  ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող իրանցի հրեա է և տարիներ շարունակ վերապատրաստվել է Մոսադի և ԿՀՎ-ի հարաբերությունները Իրանի ներքին վարձկանների հետ պահպանելու համար, պատասխանատու է Իրանում վերջին անկարգությունների համակարգման համար»:

Սիոնիստական  ​​«Մաարիվ» ​​թերթը գրել է, որ Էլհամ Յաղուբյանը ծագումով ամերիկացի հրեա է, ով  ստանձնել է ԱՄՆ-ից Իրանում կանանց ապստամբությունը համակարգելու պատասխանատվությունը:

Սիոնիստական ​​ռեժիմի ԶԼՄ-ները խոստովանել են, որ իրենք ուշադրությամբ հետևում են Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և բացահայտորեն հայտնում են  ռեժիմի անվտանգության կառույցների հուսահատությունն ու հոռետեսությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում փոփոխություններ մտցնելու հարցում այս ցույցերի հնարավոր հաջողության վերաբերյալ:

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները խոստովանում են, որ Իրանին հաջողվել է զսպել անկարգությունները, և որ բողոքի ցույցերի մասնակիցների թիվը  նվազել է, և ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են անցել։