Սեպտեմբեր 29, 2022 18:32 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանը ձախողել է նոր նախագահ ընտրելու հարցում

Լիբանանի խորհրդարանին չհաջողվեց նոր նախագահ ընտրել:

Հղում անելով Լիբանանյան լրատվամիջոցներին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ   քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի 128 պատգամավորներից 122-ը, որոնցից 63-ը կողմ քվեարկեց: 

Քվեարկությունն ավարտվել է՝ չնշելով նախագահին ընտրելու հաջորդ նստաշրջանի ամսաթիվը, մինչդեռ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին ասել է, որ հաջորդ քվեարկության օրը կնշանակվի ավելի ուշ:

Լիբանանի նախագահի թեկնածուները քվեարկության առաջին փուլում պետք է ստանան 128 պատգամավորներից բաղկացած խորհրդարանի երկու երրորդի կողմ ձայները:

Միշել Աունի նախագահության վեցամյա ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին։