Սեպտեմբեր 30, 2022 07:07 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը հարձակողական ԱԹՍ-ներով Դիմադրության առաջնորդներին սպանելու թույլտվություն է տվել

Սիոնիստական ​​բանակի միացյալ շտաբի պետը հրամայել է ճշգրիտ ավիահարվածներ կիրառել Հորդանան գետի արևմտյան ափին դիմադրության առաջնորդներին սպանելու համար:

Սիոնիստական Մաարիվ թերթի փոխանցմամբ՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանակի միացյալ շտաբի պետ Ավիխայ Ադրեյը, Ջենինի ճամբարում Սիոնիստական ​​ռեժիմի բանակի գործողությունից հետո, Դիմադրության առաջնորդներին սպանելու հրաման է տվել։

Ըստ սիոնիստական ​​ռազմական աղբյուրների, ռեժիմի բանակն առաջին անգամ նախատեսում է կիրառել հրթիռներով հագեցած հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ համոզվելու Դիմադրության առաջնորդների սպանության գործողության ճշգրտության և հաջողության, ինչպես նաև սպանության ժամանակ կողմնակի զոհեր չլինելու մասին, ինչը միջազգային բողոքի ալիք է բարձրացրել: 

Սիոնիստական ​​ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդել է, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Արևմտյան ափին կհանգեցնի միջազգային բուռն արձագանքների, որովհետև դրա կիրառման համար որևէ հիմնավորում, կապված  մարդու իրավունքների խախտումների հետ, չկա։

Նշենք, որ չորեքշաբթի օրը, Ջենին քաղաքի վրա իսրայելցի զինվորների հարձակման ժամանակ առնվազն երեք պաղեստինցի է նահատակվել, ևս ինը վիրավորվել։

Հինգշաբթի օրը, «Պաղեստին Ալ-Յոմի» հաղորդմամբ, Հորդանան գետի արևմտյան տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպանտների հանցագործությունների, հատկապես՝ Ջենին ճամբարի վրա հարձակման դեմ: