Հոկտեմբեր 01, 2022 08:14 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը փակել է ամերիկացիների ճանապարհն ու ստիպել հետ վերադառնալ

Սիրիայի բանակը փակել է ամերիկացիների ճանապարհն ու ստիպել հետ վերադառնալ:

Սիրիայի զինվորները Ալ Հասաքայում փակել են ամերիկյան ռազմական շարասյան ճանապարհը։ Շարասյունը, որը բաղկացած էր զրահամեքենաներից, փորձում էր Ալ-Սիբատ գյուղով գնալ Թալ Բարաք, սակայն  ստիպված է եղել հետ վերադառնալ:

Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկրի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ուժերը և նրանց կից ուժերը այլ նպատակ չունեն, քան երկրի նավթը թալանելը և պետք է հեռանան այս տարածքից։

2017թ. երբ ԱՄնի ռազմական թև ԻԼԻՊ-ը Սիրիայում պարտվեց, ամերիկյան ուժերը ուղղակիորեն փոխարինեցին ահաբեկիչներին ու սկսեցին նարցն փոխարեն թալանել երկրի նավթը: 

Պիտակ